Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, Վանաձորում էր: Հակոբյանը եղավ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, ծանոթացավ թատրոնի աշխատակազմի հետ:
Որից հետո վարչապետի կինը դստեր հետ ներկա գտնվեց «Լոռվա ամանորը» ամանորյա ներկայացմանը:
Aravot.am-ի այն հարցին, թե ո՞րն էր այցի նպատակը, Աննա Հակոբյանը հրաժարվեց պատասխանել, ասելով, որ հարցազրույց տալ չի ցանկանում:
Ներկայացումը դիտելուց հետո նրանք վերադարձան Երեւան:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ