Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջական խնդիր ունենալու դեպքում ո՞ւր դիմել նախատոնական եւ տոնական օրերին

Դեկտեմբեր 29,2018 16:34

Երեւանի քաղաքապետի հանձնարարականով առողջապահության վարչությունը հոկտեմբերի 29-ից հունվարի 7-ը ներառյալ հերթապահություն է սահմանել քաղաքապետարանին ենթակա բուժհիմնարկներում:

Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պոլիկլինիկաները համակարգող գլխավոր մասնագետ Անահիտ Չարխիֆալակյանը տեղեկացնում է, որ շուրջօրյա հերթապահություն իրականացվելու է ստացիոնարներում եւ շտապ բուժօգնությունում: «Պոլիկլինիկաներում ժամը 11:00-ից մինչեւ 15:00–ը կհերթապահեն մանկաբույժներ եւ թերապևտներ: Խնդիրներ լինելու դեպքում հորդորում ենք դիմել առաջնային օղակի բժիշկներին»:

Երեւանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանն էլ հորդորում է. «Շտապ օգնությունը ինչպես միշտ արտակարգ ռեժիմով աշխատում է ոչ միայն տոնական օրերին, այլ յուրաքանչյուր օր: Հորդորում եմ քաղաքացիներին մեր ծառայություն դիմել միայն ամենաանհրաժեշտ դեպքերում, երբ շտապ օգնության կարիքն իսկապես կա, որպեսզի մեր կանչերի թիվն ավելի չշատանա եւ կարողանանք ժամանակին հասնել յուրաքանչյուր ահազանգի: Իսկ շտապ օգնության դեպքերն այն դեպքերն են, որոնք սպառնում են մարդու կյանքին: Մյուս դեպքերում խնդրում ենք առաջին հերթին դիմել տեղամասային բժշկին, պոլիկլինիկա, որտեղ հերթապահություններ են կազմակերպված, կամ ընտանեկան բժիշկներին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31