Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանա լճի հարակից տարածքներում իրականացվում են հատուկ միջոցառումներ (տեսանյութ)

Դեկտեմբեր 29,2018 15:13

Այս օրերին Երևան-Սևան ճանապարհին ձկան՝ մասնավորապես սիգի վաճառքի մասին հիշեցնում են միայն փակ ու լքված տաղավարները, քամուց ճոճվող ցուցափեղկերն ու այս հայտնի մանեկենը:

Սա մի քանի գերատեսչությունների աշխատանքի արդյունք է: Իսկ թե ինչ աշխատանք է կատարվել ու կատարվում, կներկայացնենք մեր ռեպորտաժում:

ՀՀ ոստիկանությունը, բնապահպանության նախարարությունը, Գեղարքունիքի մարզպետարանը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դեկտեմբերի 20-ից Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում անցկացնում են համատեղ հատուկ միջոցառումներ:

Մինչ միջոցառումների մեկնարկը նշված գերատեսչությունների պատասխանատուները հանդիպումներ են ունեցել Սևանա լճի շրջակա քաղաքների, համայնքների ղեկավարների ու ձկնորսների հետ: Նրանց պարզաբանվել է միջոցառման նպատակն ու իրականացվելիք գործողությունները: Իսկ նպատակը մեկն է՝ արգելել Սևանա լճում սիգի որսը՝ կապված ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածի հետ:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ենթակա բաժինների՝ Սևանի, Վարդենիսի, Գավառի, Ճամբարակի և Մարտունու բաժինների ծառայողները 24 ժամ իրականացնում են ուժեղացված ծառայություն:

Խիստ հսկողություն է սահմանված Սևանը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա, տեղակայված են հսկիչ կետեր:

«Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվել լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսների ժամանակավոր կացարաններ: Արգելվել է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ:

Բացի այս ոստիկաններն իրականացնում են նաև Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում:

Ճանապարհներին հատուկ ռեժիմով ծառայություն են իրականացնում ճանապարհային ոստիկանները: Հսկիչ կետերում նրանք, ոստիկանության տարածքային բաժինների ու Սևան ազգային պարկի աշխատակիցների հետ կանգնեցնում են կասկածելի մեքենաները և ստուգում:

Ծառայությունը հաճախ ստուգվում է նաև ղեկավարության կողմից:

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածի հետ կապված հատուկ միջոցառումները կշարունակվեն մինչև հունվարի 20-ը:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում բոլոր ձկնորսներին՝ դեկտեմբերի 20-ից հունվարի 20-ը Սևանա լճում չզբաղվել ձկնորսությամբ: Բոլոր օրինախախտները հայտնաբերվելու և ենթարկվելու են պատասխանատվության:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31