«Ազգ» շաբաթաթերթի խմբագրության խնդրանքով Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հմայակ Հովհաննիսյանը ներկայացնում է իր տեսակետը վերջերս Մոսկվայում կայացած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսի ընթացքում Մոսկվայում «Ազգ»ի հատուկ թղթակից Գոհար Բոտոյանիՙ Պուտինին ուղղված հարցին եւ վերջինիս պատասխանին.
«Ազգ» թերթի ներկայությունը ՌԴ փիառ հարթակներում պարբերաբար ընդգծելու ու կարեւորելու Պուտինի պարբերաբար դրսեւորվող տրամադրվածությունը միանգամայն հասկանալի է: Միանգամայն հասկանալի ու ողջունելի է նաեւ այն, որ մեր լրագրողը ձգտում է ոչ թե իր եսը ցուցադրել, ինչպես դա, ավաղ, ընդունված է, մանավանդ մեր հեռուստալրագրողների մոտ, այլ հարցի ձեւակերպումով հնարավորություն տալ հարցի հասցեատիրոջը բացվել ու ասել ամենակարեւորը: Իսկ ամենակարեւորը տվյալ դեպքում Պուտինին «ճիշտ պաս տալն էր», այսինքն՝ հայ-ռուսական հարաբերություններում դրական դինամիկայի եւ, որպես դրա ապացույց, Նիկոլ Փաշինյանի մոսկովյան հերթական այցի վերաբերյալ Պուտինի համար հայտարարություններ անելու հնարավորության ընձեռումն էր: Դա հաջողվեց, ինչը ամենակարեւորն էր բովանդակային առումով…:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում: