Լրահոս
Օրվա լրահոսը

Անըմբռնելի կը մնայ Սփիւռքի նախարարութիւնը լուծարելու Հայաստանի նոր իշխանաւորներու անհեռատես որոշումը

Դեկտեմբեր 29,2018 11:21

Քաղաքական, վարքագծային ու ազգային առումներով տակաւին անբացատրելի, աւելի՛ն՝ անըմբռնելի կը մնայ Սփիւռքի նախարարութիւնը լուծարելու Հայաստանի նոր իշխանաւորներու անհեռատես որոշումը։ Զուգահեռաբար, մտահոգիչ է հայրենի քաղաքական շրջանակներուն, մտաւորականութեան եւ ժողովուրդին լռութիւնը՝ ի տես այս որոշումին։ Ի վերջոյ նման որոշումէ բխող վտանգները կը սպառնան նոյնքան հայրենիքին՝ որքան Սփիւռքին։

Սփիւռքը կը գոյատեւէ ու կը գործէ քառեակ առաքելութեամբ.

1) կազմակերպ հաւաքականութեան կայացում,

2) ինքնութեան պահպանում,

3) իրաւազրկման վերացում, եւ

4) հայրենիքի աջակցութիւն։ Հետեւաբար, ինչպէս Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն Մարմինը կը շեշտէ, «Սփիւռքի ամրապնդումն ու հզօրացումը ռազմավարական կարեւոր խնդիր է եւ հայրենիքի անվտանգութեան ու առաջընթացի հիմնական երաշխիքներից մէկը:»

ՍԵԴՕ ՊՈՅԱՃԵԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայրենիք» շաբաթաթերթի այս համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31