Հնարավո՞ր է գա պահ, որ պահանջեք քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականը՝ հարցրինք ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին։
«Նման օրակարգ մենք այս պահին չունենք, դեռեւս ներկայացված նախագծերի քննարկումն է մեր օրակարգում»: Բա Տարոնի «վախտ» «քուանշների» այսպիսի առատություն չկար՝ հիմա մանկապարտեզները դառնալու են վճարովի, երեխաներին նվերներ չտվեցին այս տարի, թանկարժեք տոնածառ դրեցին, «հուսահատության գազելները» դեռ երկար կլինեն մեր կյանքի ուղեկիցը, քաղաքը երբեք կեղտոտ ու փողոցային առեւտրի մեջ այսքան թաթախված չի եղել։ «Խնդիրները, որ կան այսօր, գալիս են նախկինից, նախորդ ամռանը, օրինակ, գրեթե համանման վիճակ էր. գարշահոտը սպանում էր քաղաքը»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: