Դեկտեմբերի 30-ին ժամը 15-ին «Առավոտի» կայքում դիտեք «Առաջին դեմքից» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ հարցազրույց գյուղատնտեսության նախկին նախարար, Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանի հետ, որն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում դաշնակցության համամասնական ցուցակի 3-րդ համարն էր:
Նրա հետ զրուցելու ենք մասնավորապես «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծի մասին, ըստ որի նախարարությունների թիվը 17-ից դառնում է 12։
Անդրադառնալու ենք նաեւ խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ պարտության պատճառներին: