Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Եղիազարյանը՝ քաղաքապետ Հայկ Մարությանին. «Եթե տրանսպորտի բարեփոխման փաստաթուղթը ձեր վրայով չի, դա չի նշանակում, թե քաղաքի վրայով չի»

Դեկտեմբեր 28,2018 21:40

Այսօր ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ղեկավարները խոսեցին տրանսպորտի ներկայիս վիճակի, մասնավորապես, քաղաքապետ Հայկ Մարությանի՝ վերջերս արած հայտարարության մասին, թե տրանսպորտի ոլորտը կարգավորելու համար անհրաժեշտ է 2-ից 4 տարի:

Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը անդրադառնալով քաղաքապետի առաջարկած ժամկետների ողջամտության մասին՝ ասաց. «Մեր շատ հարգելի քաղաքապետը հայտարարել է այդ 2-ից 4 տարին եւ հիմնավորել նրանով, որ մենք չգիտենք, թե որքան է ուղեւորահոսքը: Ուղեւորահոսքը 1994 թվականին դարձյալ մեծ գումարով արտասահմանյան օբյեկտիվ կազմակերպությունը հաշվել է եւ հայտնի է:

Ցանկացած ինֆորմացիա ունի հնանալու հատկություն, այդ թվում նաեւ ուղեւորահոսքի թիվը: Հիմա կա երեք տարբերակ. Ուղեւորահոսքը մեծացել է, նվազել է կամ մնացել է նույնը: Եթե նույնն է, ուրեմն ամեն ինչ նորմալ է եւ ինչպես նախկին իշխանություններն էին հայտարարում, մեկից երկու ամսում կարելի է արդեն ներդնել: Եթե պակասել է, ուրեմն պետք է կորեկցիա անել դեպի շարժակազմի քանակի պակասը, իսկ եթե ավելացել է, ոչինչ փոխելու կարիք չկա: Հիմա բացատրեմ՝ ինչու. որովհետեւ հաշվարկը, որ կատարվել է երկու տարում եւ եկել եզրակացության, որ Երեւան քաղաքը հնարավոր է սպասարկել 830 փոքր, մեծ եւ միջին ավտոբուսներով: Հաշվարկի համար հիմք է ծառայել պիկ ժամին 60 տոկոս ծանրաբեռնվածությունը:

Եթե Երեւանի քաղաքապետը չի ուզում երեւանցին երի համար նոր, արդյունավետ մեթոդին անցնի, ուզում է թողնել հին տարբերակը, երբ մեր ուղեւորները շախմատի ձիու նման են գնում աշխատանքի, ուրեմն ամեն ինչ նորմալ է: Մենք ունենք ուղեւոր, բայց Երեւանի քաղաքացիները ընտրել են իրենց ավագանին ու քաղաքապետին: Խնդիրը իրենցն է: Մի պարադոքս կա: Եթե նախորդներն են այս տարբերակը մշակել, սա բանի պետք չէ: Անգլիացիների մշակած այս «անպետք» փաստաթղթին, մենք բոլորս ձեր հետ միասին վճարել ենք 850 հազար եվրո:

Միայն մասնագետը կարող է ասել, թե այդ փաստաթուղթը պետք է թե ոչ: Ես 1970-ականներից տրանսպորտի բնագավառում եմ աշխատում: Սա շատ լավ կազմված փաստաթուղթ է, մեթոդ է, ձեւ է բարեփոխման աշխատանքները կատարելու: Եթե այս կոստյումը ձեր վրայով չի, դա չի նշանակում, թե քաղաքի վրայով չի: Ուրեմն բարի եղեք մասնագետների հետ ուսումնասիրել: Մերկապարանոց հայտարարություններ պետք չի անել», – ասաց Հրանտ եղիազարյանը եւ որպես ավագ ընկեր խորհուրդ տվեց խորհրդակցել նաեւ մասնագետների հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31