Դեկտեմբերի 28-ին, ժամը 12:16-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում բախվել են «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Ա. Գ., 23 տ) և ԳԱԶել մակնիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները տեղափոխվել են, իսկ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի չորս ուղևորները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:
«Արմենիա» ՀԲԿ-ից ստացված տեղեկության համաձայն՝ ՃՏՊ-ի հետևանքով կան երեք զոհ և ութ տուժած: Տուժածներից 7-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ մեկի՝ Ս. Ա.-ի («Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, 20 տ) առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը:
ԱԻՆ