«Ա1+». Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը մարդու իրավունքների մասով տարվա ամենամեծ ձեռքբերում է համարում քաղբանտարկյալների ազատ արձակումը.
«Սա շատ կարևոր հարց է, որովհետև անհարմար է ապրել մի պետության մեջ , որտեղ կան քաղաքական հետապնդումներ և քաղբանտարկյալներ»,- ասում է նա:
Ազատ, արդար մթնոլորտում անցած ընտրությունները նա նույնպես կարևորում է, բայց Հայաստանը ամբողջովին ժողովրդավարական երկիր դեռ չի համարում, ըստ նրա ժողովրդավարության հաստատման անշրջելիության մասին հնարավոր կլինի խոսել մի քանի ընտրություններից հետո .
«Այս անգամ պարզ էր, որ հեղափոխական ուժը հաղթելու է, անկախ երկրից, եթե համոզված ես, որ հաղթելու ես որևէ լուրջ լծակ իմաստ չունի կիրառել այդ հաղթանակի համար»,- նշում է իրավապաշտպանը: