Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխության վերաբերյալ միջնորդությունը դատարանը չքննեց

Դեկտեմբեր 28,2018 19:21

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավի դիմաց փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունն այսօր չի քննվել: Դռնփակ նիստը քիչ առաջ ավարտվեց, եւ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց լրագրողներին, որ քննիչը խնդրել է հետաձգել նիստը՝ պատճառաբանելով, որ աշխատանքային ժամն ավարտվել է, ու ինքը անձնական գործեր ունի:

Միջնորդության քննությունը նշանակվեց հունվարի իննին: Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել նիստին:

«Իրավունքի չարաշահման կլասիկ միտում եմ տեսնում, գործը ձգձգելու դիտավորություն կա, մոռացան, որ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն միջնորդությունները քննվում են անհապաղ, կալանքի գործերը քննվում են գիշերը: Քննիչը արհեստականորեն ձգեց որոշակի ժամանակ՝ ասելով, որ դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ունի, նա գտնում է, որ բոլոր դատավորները ոչ պրոֆեսիոնալ են»,- ասաց Արամ Օրբելյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31