Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբերի 29-ից 2019թ. հունվարի 5-ը ՊԵԿ առանձին ստորաբաժանումներ կաշխատեն արտահերթ ռեժիմով

Դեկտեմբեր 28,2018 16:33

Պետական եկամուտների կոմիտեն Ամանորի կապակցությամբ մաքսային որոշ ստորաբաժանումներում տոնական և նախատոնական օրերին սահմանել է հերթապահություն: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրամանով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2018թ. դեկտեմբերի 29-ին, 31-ին և 2019թ. հունվարի 3-5-ը՝ ժամը 10.00-ից մինչև 15.00-ն սահմանվել է հերթապահություն:

Հերթապահության ժամանակացույցի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին, ֆիզիկական անձանց և մաքսային ներկայացուցիչներին:

Մաքսատուն-վարչությունների, մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից տոնական և նախատոնական օրերին սահմանային մաքսային մարմիններում կիրականացվի ուժեղացված հսկողություն:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31