Եվրամիությունը հրապարակել է փաստաթուղթ Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների շարունակման վերաբերյալ:
«Այդ որոշումը գործում է մինչև 2019թ. հուլիսի 31-ը… Ուժի մեջ է մտնում Եվրամիության պաշտոնական ամսագրում հրապարակվելու հաջորդ օրվանից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պատժամիջոցները վերաբերում են ֆինանսական, տնտեսական և պաշտպանական ոլորտներին, ինչպես նաև երկակի նշանակության ապարանքներին:
Առաջին անգամ ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանվել են 2014թ. հուլիսի 31-ին 12 ամսով՝ կապված Դոնբասում տիրող իրավիճակի հետ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ