Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի լավատեսական հիմքերը պարզապես տպավորություն թողնելու նպատակ են հետապնդում. Աշոտ Ղուլյան

Դեկտեմբեր 28,2018 16:03

Զարմանալի է, որ Ադրբեջանի արտգործնախարարը փորձում է լավատեսության մասին խոսել սպասվող բանակցությունների վերաբերյալ: Կարծում եմ, որ Ադրբեջանի լավատեսական հիմքերը պարզապես տպավորություն թողնելու նպատակ են հետապնդում: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

Նա նշեց, որ հակառակ պարագայում Ադրբեջանի քաղաքական պատասխանատուների հայտարարությունների մեջ որևէ նորություն կլիներ` հակամարտության կարգավորման հայեցակարգի վերաբերյալ:

«Բանակցային գործընթացի որոշակի ակտիվության համատեքստում ինձ թվում էր, թե Ադրբեջանը պետք է հրաժարվի տարիներ շարունակ ունեցած իր կարծրատիպերից: Բայց եթե Ադրբեջանը շարունակում է ապրել ցնորքներով և հայտարարում, որ Արցախն Ադրբեջանի կազմում լինելու պարագայում կապահովեն նրա անվտանգությունը, կամ ինքնակառավարման բարձր մակարդակ կունենա, ապա դա ցույց է տալիս, որ նրանց մոտ ամեն ինչ շարունակում է մնալ նույն կարծրատիպերի տիրույթում»,- ասաց Ա. Ղուլյանը:

ԱԺ նախագահը նշեց, որ անընդհատ ռազմական հռետորաբանությամբ հանդես եկող, աշխարհի ողջ հայությանը իրեն թշնամի հայտարարող և 2016 թվականի ապրիլին վայրագություններ կազմակերպող պետության ներկայացուցչի կողմից անվտանգության ապահովման մասին հայտարարությունն ուղղակի անլրջություն է:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31