Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
«Ճիշտ է (շնորհավորել է – խմբ.)… շնորհավորել է Ամանորի առթիվ և ցանկացել ամենայն բարիք»,- ասել է Պեսկովը լրագրողներին:
Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ Պուտինին ու Քոչարյանին կապում է երկար տարիներին լավ հարաբերություններ, «որոնք Հայաստանում կատարվող որևէ իրադարձության չեն ենթարկվում»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ