Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հունվարի 1-ից Արցախում կգործի առանձին սոցիալական խմբերին բնակարանների տրամադրման նոր կարգ. պետական նախարարը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Դեկտեմբեր 28,2018 15:15

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 28-ին անց է կացրել սոցիալական ծրագրերով բնակարանների հատկացման ծրագրի վերաբերյալ աշխատանքային խորհրդակցությանը:

Ողջունելով ներկաներին՝ Գ. Մարտիրոսյանը աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության, Ստեփանակերտի քաղաքապետարանի, շրջվարչակազմերի համապատասխան  պատասխանատուներին տեղեկացրել է, որ 2019 թ. հունվարի 1-ից,  համաձայն կառավարության որոշման, առաջնորդվելու են առանձին սոցիալական խմբերին բնակարանների տրամադրման նոր կարգով: «Հաշվի առնելով, որ կառավարության առաջնահերթություններից մեկը մեր բնակչությանը բնակտարածքով ապահովելու խնդիրն է՝ հանձնարարում եմ հստակեցնել բոլոր արտոնյալ խմբերի ցանկերը, ցուցակների ճշգրտման ընթացքում կետ առ կետ ուսումնասիրել բոլոր հարցերը: Այս կապակցությամբ, ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում հավասարաչափ պետք է իրականացնել իրազեկման աշխատանքներ և տրվեն անհրաժեշտ լուծումներ», – իր խոսքում նշել է պետական նախարարը և ավելացրել, որ հերթացուցակների կազմման ընթացքը պետք է լինի թափանցիկ և հրապարակային՝ բարձրացնելով տվյալ գործընթացի նկատմամբ  հասարակության  վստահության մակարդակը:

Ամփոփիչ խոսքում պետնախարարը նշել է, որ նման ձևաչափով  հանդիպումները հաճախակի են լինելու և, բոլոր առաջարկությունները ընդունվելու են ի գիտություն:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31