Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի վերաբերյալ բանակցությունները ակտիվացել են: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ այդ թեման քննարկվել է դեկտեմբերի 27-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում: «Պայմանավորվել են ինտեսիֆիկացնել գազի շուրջ բանակցությունները, քանի որ նախքան երեկվա հանդիպումը, ցավոք, մենք չէին կարող փաստել ակտիվ բանակցություններ մեր «Գազպրոմի» և հայկական կողմի միջև»,- ասել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ այդ բանակցությունների ավարտի պայմանական ժամկետները սահմանվել են:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ