Դեկտեմբերի 28-ին, ժամը 12:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսին. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:
«Արմենիա» ՀԲԿ-ից ստացված տեղեկության համաձայն ՃՏՊ-ի հետևանքով կան երկու զոհ և հինգ տուժած, տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել են գազի բալոնների փականները և սահմանազատել են տարածքը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Արտակարգ իրավիճակների նախարարություն