Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ն բանի տեղ չի դրել Փաշինյանի ասածը. նախկին սպաներ. «Ա1+»

Դեկտեմբեր 28,2018 14:22

Կառավարության շենքի դիմաց  թոշակի անցած զինվորականները բողոքի ցույց էին անում: Կառավարության երեկվա որոշմամբ՝ զինվորական ծառայության ընթացքում սեփականության իրավունքով անհատույց բնակարան չստացած և առողջության կամ տարիքի կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով Պաշտպանության նախարարությունը պետք է  2018 թվականին  1141 ընտանիքի հատկացնի 5.705.000,0 հազ. դրամ: Այսինքն` յուրաքանչյուր ընտանիքի կհատկացվի 5 000 000 դրամ, ինչը ակցիայի մասնակիցներին չի գոհացնում:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը  շաբաթներ առաջ հանձնարարել էր, որպեսզի հանձնաժողով  ստեղծվի, որի մեջ կներգրավվեն թե՛ կառավարության անդամները, թե՛ նախկին զինվորականները, որպեսզի իրենց առաջարկներն անեն կառավարությանը, ըստ  նախկին սպա Կամո Եղոյանի՝ իրենց կողմից մարդ չի հրավիրվել որևէ նիստի:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31