Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին մահակային գործիքները չկան. Արտակ Մանուկյանը՝ գնումների համակարգի փոփոխությունների մասին

Դեկտեմբեր 28,2018 13:44

«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն «Մեդիա կենտրոնում» ներկայացրեց 2017-2018թթ պետական գնումների համակարգի հիմնական միտումները։ «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշեց, որ փոփոխությունները մեծ հաշվով ՓՄՁ-ների, ստարտափերի մասնակցությունը խթանելն է:

Արտակ Մանուկյանի կարծիքով՝ այս փոփոխությունները կնպաստեն գործունեության արդյունավետության բարձրացմանը: Արտակ Մանուկյանը հավաստիացրեց՝ նախկին մահակային գործիքները չկան: Նա մանրամասնեց. «Նախկինում մահակային գործիքներ կային, այժմ դա չկա: Օրինակ՝ շատ դեպքեր են եղել, որը նաև բողոքարկման համակարգի միտումների ուսումնասիրությունն է ցույց տալիս: Օրինակ՝ հարկայինը տալիս է տեղեկատվություն, որ ինքը չունի պարտավորություն, հաղթող է ճանաչվում, բայց հետո կատարվում է պարտավորությունների վերահաշվարկ, և պարզվում է՝ նա ունի պարտավորություն և զրկվում է իր՝ հաղթող լինելու իրավունքից: Սա բավականին մեծ կոռուպցիոն ռիսկ է: Իսկ շրջանառվող նախագծով սա չի պահանջվելու»:

Մեկ այլ խնդրահարույց իրավիճակ նկարագրեց Արտակ Մանուկյանը. «Խնդիրներ կան գնումների հաշվետվողականության դեպքում: Օրինակ՝ այն թվային և գումարային պատկերացումները, որը կար 2017-ին, մեկ էլ 2018-ին, թվերն ու պայմանագրերը փոխվում են: Սա չպետք է լինի: Այս առումով բավականին լուրջ է նաև վիճակագրության որակը: Հաճախ նույն ֆիրմաները տարբեր անվանումներով մուտքագրվում են, և առկա են տվյալներ անգամ, որ դատարկ տեղեկություններ են»:

Մենք նկատել ենք, որ 2018-ի սև ցուցակում եղած ընկերությունների մասնակցությունը գնումների գործընթացին: Սա նշանակում է՝ բացառված չէ ՌԴ-ում ցորենի առևտրով զբաղվող մի սուբյեկտ, որը խնդրահարույց է, մի պահի ՀՀ գնումներին մասնակցի, հաղթի ու անորակ բան մատակարարի ՀՀ: Այս պահի դրությամբ համակարգային լուծումը պիտի լինի այն, որ մեր սև ցուցակներում ընդգրկված կազմակերպություններն ավտոմատ նրանց մոտ հնարավորություն չունենան մասնակցելու, նրանցը՝ մեզ մոտ»:

Դառնալով ՀԷՑ-ի գնումների գործընթացների ուսումնասիրությանը՝ Արտակ Մանուկյանն ասաց. «Երբ ՀԷՑ-ի կայքն ենք նայում, տեսնում ենք, որ մեծ հաշվով «Տաշիր» խմբին փոխկապակցված ընկերություններից ձեռքբերումներ են: Մասնավորապես գնումների մասին օրենքի հոդված 2-ով դրանք հանրային կազմակերպություններ են և պիտի գնումների մասին օրենքի սկզբունքներով առաջնորդվեն, բայց կարծես նրանք իրենց համար սեփական սկզբունքներ են որդեգրել»:

Արտակ Մանուկյանն ասաց, որ փորձել են հեշտացնել հանրային վերահսկողությունը:

Դառնալով վիճակագրությանը՝ Արտակ Մանուկյանն ասաց, որ աճել է գնանշումների հարցումը, բայց դա միանշանակ մրցակցային եղանակ չէ: Նախորդ կիսամյակի համեմատ որոշակիորեն նվազել է մեկ անձի տեսակարար կշիռը, քանի որ նախորդում գնանշումները քիչ ծավալի են եղել: 2018-ին ծառայությունների աճ կա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31