Լրահոս
Օրվա լրահոսը

Միկրոավտոբուսը Հովք չի հասնում, այն Հաղարծին գյուղում շրջադարձ է կատարում եւ վերադառնում Դիլիջան

Դեկտեմբեր 28,2018 13:24

Հովք գյուղում բնակվում են Ադրբեջանից բռնագաղթած մեր հայրենակիցները: 430 բնակիչ ունեցող Հովքը մաս է կազմում խոշորացված Դիլիջան համայնքի: Հովքի բնակիչները դժգոհություն են հայտնել, որ այս տարվա աշնանը գործարկված, Դիլիջան-Հովք միկրոավտոբուսի դիմապակուն ձեւական է գրված Հովքի անվանումը, Հովք գնացողը կամ Հովքի բնակիչը չի կարողանում դրանից օգտվել, որովհետեւ միկրոավտոբուսը Հովք չի հասնում, այն Հաղարծին գյուղում շրջադարձ է կատարում եւ վերադառնում Դիլիջան:

Խնդրի վերաբերյալ զրույց ունեցանք Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի հետ: Նա ասաց, որ բազում անգամներ երթուղային միկրոավտոբուսը միջպետական ավտոճանապարհից Հովք է բարձրացել, սակայն գյուղից ուղեւորներ չեն եղել: Համայնքի ղեկավարը հայտնեց, որ ըստ ժամանակացույցի ՝ միկրոավտուբուսը շաբաթական 2 օր է Հովք մեկնում:

Հովքի բնակիչներից էլ կարծիք եղավ, որ Հովքից Դիլիջան մեկնողների թիվը քիչ է ոչ միայն այն պատճառով, որ գյուղը քիչ բնակիչ ունի, այլեւ այն պատճառով, որ Հովքի բնակիչների զգալի մասն ավելի շատ գործեր ունի Տավուշի մարզկենտրոն Իջեւանում, այնտեղ է մեկնում: Իջեւանը, ինչպես եւ Դիլիջանը Հովք գյուղից գտնվում է 17 կմ հեռավորությամբ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31