Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վիճաբանություն և ծեծկռտուք էր եղել Արտաշատում գործող գիշերային ակումբում, հնչել էին նաև կրակոցներ

Դեկտեմբեր 28,2018 12:33

Դեկտեմբերի 28-ի գիշերը, վիճաբանություն և ծեծկռտուք էր եղել Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցում գործող գիշերային ակումբում, հնչել էին նաև կրակոցներ։ Ոստիկանության աշխատակիցներն արագ արձագանքեցին և կարճ ժամանակում պարզվեցին միջադեպի հանգամանքները։

Ժամը 03.15-ին «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ոստիկանության Արտաշատի բաժին դանակահարության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։

Քիչ անց, բաժնում ստացվեց երկրորդ ահազանգը։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հայտնում էին, որ Արտաշատում կրակոց է եղել, և մի քաղաքացու հրազենային վիրավորումով տեղափոխել են «Վեդի» բժշկական կենտրոն:

Երրորդ ահազանգը կրկին «Արտաշատ» բժշկական կենտրոնից էր։ Հայտնում էին, որ «ձախ սրունքի ոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 23-ամյա մի քաղաքացի, որն այնուհետև տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում պարզվեց, որ նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցում գործող գիշերային ակումբում Դարակերտ գյուղի բնակիչներ՝ 23-ամյա Ռաֆայել Ս․-ի, 21-ամյա Հայկ Ս․-ի, 23-ամյա Վլադիմիր Ու․-ի, 22-ամյա Արմեն Կ․-ի և ակումբի աշխատակիցների միջև վիճաբանություն ու ծեծկռտուք է եղել։ Շուրջ 20 րոպե կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորվել այցելուների նկատմամբ, խոչընդոտվել է գիշերային ակումբի բնականոն գործունեությունը։ Այնուհետև ակումբի տնօրեն 32-ամյա Դավիթ Պ․-ն աշխատասենյակից բերել է անհայտ տեսակի հրազեն և 2 անգամ կրակել։ Մի գնդակը դիպել է Ռաֆայել Ս․-ի ոտքին:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 12 մմ տրամաչափի 1 պարկուճ։ Դավիթ Պ․-ի աշխատասենյակից հայտնաբերվել է «ՎԵՊՐ-ՄՈԼՏ» տեսակի ողորկափող որսորդական հրացան` լիցքավորված 5 փամփուշտով։

Հրացանն ուղարկվել է փորձաքննության:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և Դավիթ Պ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն։

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31