Լրահոս
Օրվա լրահոսը

Իրինա Քոչարյան. «Կարծում եմ, խորհրդարան մտած բոլոր քաղաքական ուժերը բավականին ակնհայտորեն ցուցադրել են իրենց վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի գործին». «Ա1+»

Դեկտեմբեր 28,2018 12:13

Հարցազրույց Ռոբերտ Քոչարյանի զարմուհի, Երևանի ավագանու նախկին անդամ Իրինա Քոչարյանի հետ

–Ինչպե՞ս եք գնահատում Ռոբերտ Քոչարյանին վերստին կալանավորելը: Փաստաբանները միջնորդությունն են ներկայացրել, որպեսզի փոխվի խափանման միջոցը. ակնկալո՞ւմ եք, որ Ամանորին նա կլինի տանը:

-Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ձերբակալությունները հակասում են սահմանադրական նորմերին, և նոր իշխանությունների կողմից պատմությունը իրենց օգտին սրբագրելու փորձ են ընդամենը։ Եթե ամեն ինչ հիմնված լիներ օրենքների ու սթափ մտածելակերպի վրա, այս ձերբակալությունները չէին լինի ընդհանրապես։ Ինչ վերաբերում է խափանման միջոցի փոփոխմանը, տեսնենք արդյո՞ք թույլ կտա նրանց հիվանդագին «ԵՍ»-ը՝ էգոն, թույլ կտա գնալ այդ քայլին, առավել ևս, որ նոր իշխանությունների վարք ու բարքից ակնհայտորեն երևում է, որ Ռոբերտ Քոչարյանի ազատության մեջ գտնվելը նրանց ծրագրերի ու հենց իրենց համար որոշակի սպառնալիք է կրում իր մեջ։ Այդ պատճառով նրանք բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով (մեջբերեմ մեր քաղգործիչներից մեկին) փորձում են «փակել» նրան։ Լիովին ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությամբ Հայաստանում սկսվեց քաղաքական «որսագողության» ժամանակաշրջանը (эпоха политического браконьерства») ։ Եվ իրականում, դե-ֆակտո՝ «թավշյա իշխանությունների» կրեդոն ոչ թե հայտարարագրված «սերն ու հանդուրժողականությունն» են, այլ՝ ատելության համակարգված սերմանումը։ Իսկ տեռորը՝ ահաբեկչությունը այլախոհների հանդեպ, ոչ այլ ինչ է, քան՝ ջանադրաբար թաքցվող թուլության ու վախի արտահայտություն։

-Դուք ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ էիք: Ակնկալո՞ւմ եք, որ ԲՀԿ-ն այլ վարքագիծ կդրսևորի: Ո՞ր քաղաքական ուժերից եք աջակցություն ակնկալում:

-Կարծում եմ, խորհրդարան մտած բոլոր քաղաքական ուժերը բավականին ակնհայտորեն ցուցադրել են իրենց վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի գործին։ Եվ դժվար թե մոտ ժամանակներս ինչ-որ բան փոխվի։ Իսկ ինչ վերաբերում է մնացած կուսակցություններին և ժողովրդի այն մասին, որը դեռ պահպանել է սթափ մտածելու ունակությունը, ապա ներկայիս իշխանությունների իռացիոնալ ու անարդյունավետ քաղաքականությունը ինքն այնպես կանի, որ դժգոհների քանակը կսկսի աճել գլորվող ձնագնդի նման։ Եվ ժողովրդի այդ մասը կսկսի միավորող կենտրոն փնտրել, որի շուրջը կկարողանար մեկտեղել իր ուժերը։ Պատմությունը ցույց է տալիս, որ գործնականում բոլոր քաղաքական կուսակցությունները, ում հայտարարագրված գաղափարախոսությունը տարընթաց է փաստացի գործողությունների հետ, վաղ թե ուշ մեռնում են՝ խեղդվելով սեփական ստերի մեջ։ Ինչքան մեծ է սուտը, այնքան աղմկոտ է ձախողումը։ Նույնը սպասում է թավշյա իշխանություններին։ Միայն թե կասկածում եմ, արդյո՞ք ձախողումն էլ թավշյա կլինի։ Դա հասկանում է նաև երկրի ղեկավարությունը, և հենց դա է պատճառներից մեկը, որ նրանց համար այդքան կարևոր է նսեմացնել Հայաստանի երկրորդ նախագահի ազդեցությունը երկրի ներքին գործընթացների վրա։

Հարցազրույցը՝ Սերգեյ Առաքելյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Նույնիսկ եթե հասարակական դժգոհությունը ավելանա իշխանությունների հանդեպ, Քոչարյանի նկատմամբ ատելությունը չի պակասի: Հույսեր մի փայփայեք:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31