Կառավարությունը երեկ կայացած նիստում որոշել է Երեւանի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված տարածքները հանրային գերակա շահ ճանաչել: Հարցը ներկայացրել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ Երեւան քաղաքի գլխավոր հատակագծով եւ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված Երեւանի այդ տարածքի գոտեւորման նախագծով նախատեսվում են Երեւանի գլխավոր պողոտայի վերակառուցման եւ կառուցապատման աշխատանքներ: Կառուցապատման աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է տարածքի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ:
Երկարատեւ պայքարից հետո կառավարության նման որոշումն ինչի՞ մասին է խոսում, արդյոք նշանակո՞ւմ է, որ անտեսվեցին ե՛ւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ե՛ւ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հորդորներն ու հավաստիացումները, որ ոչ մի շենք չի քանդվելու, եւ թույլատրելի չէ պատմական հուշարձանների տեղափոխումը։ «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման նպատակով «Հին Երեւան» կոչվող տվյալ տարածքը, որը նախատեսվում է գերակա շահ, բավարար չէ հանրապետական նշանակության հուշարձանի, տվյալ դեպքում՝ Արամ Մանուկյանի տան համար, այսինքն՝ քաղաքաշինական ծրագրի իրականացումը չի կարող հիմք հանդիսանալ հանրապետական նշանակության հուշարձանի նկատմամբ գերակա շահ ճանաչելուն։
Տվյալ հատվածը թույլատրելի է միայն գերակա շահ ճանաչել պահպանության նպատակով, ըստ այդմ՝ նախագիծը լրամշակման կարիք ունի։ Նախագծում Արամի 23-ի եղած դիրքը ճիշտ չի եղել՝ այլ տեղ է նշված եղել, մենք դրա մասին գրություն ենք ուղարկել տարածքային կառավարման նախարարությանը»,- ասում է մշակույթի նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում