Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ կապ ունեն ուղտն ու վագրը գրքի հետ

Դեկտեմբեր 28,2018 16:00

Այս վագրի արձանը որեւէ օլիգարխի հետ կապ չունի, այն պարզապես «կանգնած» է շքեղ գրախանութի դիմաց, որը գտնվում է Շարմ էլ Շեյխ Սոհո հրապարակում: Ընդհանրապես այս երկրում մեծագույն հարգանք կա գրչի մարդու եւ ընթերցանության հանդեպ: Ու պատահական չէ, որ Շարմ Էլ Շեյխի բարձրակարգ հյուրանոցներում լողավազանների ու բարերի կողքին բացօթյա մինի-գրադարաններ կան, որպեսզի հյուրանոցի այցելուները ե՛ւ արեւի լոգանք ընդունեն, ե՛ւ գիրք վերցնեն ու կարդան: Հայաստանում բացօթյա գրադարան միայն աղվերանյան հյուրանոցային համալիրներից մեկում եմ հանդիպել, բայց մեր երկրում ընթերցանությունը խրախուսող միջոցառումներ ու պաստառներ՝ որքան ուզեք:

«Թավշյա» հեղափոխությունից հետո էլ պաշտոնյաներից մի քանիսն անգամ հեքիաթ կարդացին՝ «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանի առաջարկով: Ուրախալի է նաեւ, որ երեւանյան մոլերում գրախանութների մասնաճյուղեր կան: Շատերի համոզմամբ՝ կոպիտ, բայց տեղին էին մի ժամանակ հետեւյալ մակագրությամբ քաղաքի տարբեր անկյուններում տեղադրված ցուցանակները. «Միայն ուղտը չի սիրում գիրք կարդալ»:

Լուսանկարը՝  ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

27.12.2018  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31