ՀՖՖ 1-ին փոխնախագահ եւ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը վերահաստատեց, որ Հայաստանում միջազգային չափորոշիչներին համապատասխանող ազգային մարզադաշտ կկառուցվի:
«Ազգային ստադիոն կառուցելու ծրագիրը կա, Մեզ այդպիսի ստադիոն պետք է: Բայց դա շատ արագ չի լինում: Խոսքը ներդրումների մասին է: Մենք ցանկանում ենք կառուցել այնպիսի ստադիոն, որը կընդունվի ՈՒԵՖԱ-ի կողմից եւ հարմար կլինի Հայաստանի ազգային հավաքականի խաղերի անցկացման համար: Թե ծրագիրը երբ իրականություն կդառնա, հիմա ժամկետներ նշել չեմ կարող, քանի որ շատ աշխատատար գործընթաց է», – հայտարարեց ՀՖՖ 1-ին փոխնախագահը եւ ավելացրեց, որ այսօրվա դրությամբ նոր մարզադաշտի տեղն էլ դեռ որոշված չէ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ