Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրվում է խարդախությամբ հափշտակելու մեջ

Դեկտեմբեր 27,2018 21:00

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդ քաղաքի նստավայրում ընթանում է Դիլիջան քաղաքի բնակիչ, 1968թ. ծնված Ներսես Ասատրյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Հանրապետական մանկապատանեկան կենտրոն» ՊՈԱԿ-ի Դիլիջանի հանգրվանի վարիչ, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնական դիրքն օգտագործելով, շահադիտական նպատակով, որոշելով խարդախությամբ՝ խաբեությամբ հափշտակել ուրիշի զգալի չափերով գույքը, 2018թ. հուլիսի 16-ից հուլիսի 30-ը ներառյալ հանգրվանի հավաքարար Գայանե Հովսեփյանի եւ հանգրվանի բակապահ Ջեմմա Մադաթյանի կողմից աշխատանքի չհաճախելու եւ աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում այդ հանգամանքը թաքցնելով ՊՈԱԿ-ի ղեկավարությունից, կատարել է պաշտոնական կեղծիք:

Նա նշված ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս իր կողմից կազմվող աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել Գ. Հովսեփյանի եւ Ջ. Մադաթյանի կողմից աշխատանքի ներկայանալու վերաբերյալ:

Ն. Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով («Խարդախությունը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով») եւ 314 հոդվածի 1-ին մասով(«Պաշտոնեական կեղծիքը»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ոսկան Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31