Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մարգարյանը 45 օրում պետք է հավաքի 200 հազար քաղաքացու ստորագրություն

Դեկտեմբեր 27,2018 20:20

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր քննարկեց «Օրինաց երկիր»(«Հայկական վերածնունդ») կուսակցության նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանի դիմումը, որով նա ցանկանում է նախաձեռնող խումբ գրանցել՝ ՀՀ Սահմանադրությունը հանրաքվեով փոփոխելու նպատակով: ԿԸՀ-ն բավարարեց այն՝ նախաձեռնությունը գրանցում ստացավ:

Հովհաննես Մարգարյանը, հիշեցնենք, վերջերս դուրս էր եկել ՕԵԿ-ից եւ հիմնել «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը: Մարգարյանի դիմումին կից ԿԸՀ է ներկայացվել նաեւ Սահմանադրության փոփոխության նախագիծը:

Նշենք, որ ըստ գործող օրենքի՝ ՀՀ Սահմանադրությունը փոփոխելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի 1/3-ը, ընտրելու իրավունք ունեցող 200 հազար քաղաքացի կամ ՀՀ Կառավարությունը: ԿԸՀ որոշմամբ՝ քաղաքացիների նախաձեռնող խմբի անդամները եւս գրանցում ստացան, իսկ որպես խմբի լիազոր-ներկայացուցիչ գրանցվեց Հովհաննես Մարգարյանը: ԿԸՀ-ն որոշեց նաեւ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու նախաձեռնության իրավունք ունեցող 200 հազար քաղաքացիների ստորագրությունների հավաքման համար որպես ժամկետ սահմանել այս տարվա դեկտեմբերի 28-ից մինչեւ 2019թ.-ի փետրվարի 10-ը:

Իսկ սա նշանակում է՝ որպեսզի Սահմանադրության փոփոխության նախագիծը դրվի հանրաքվեի, Հովհաննես Մարգարյանը 45 օրում պետք է հավաքի 200 հազար քաղաքացու ստորագրություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Manvel says:

    իսկ օնլայն հնարավոր չէ? Ճիշտ նախաձեռնություն է

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31