Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Փաշինյանի կատակը՝ Պուտինի հետ. «Ինձ օդանավակայանում հուշեցին, որ ես ՌԴ ամենաշատ այցելող օտարերկրյա առաջնորդներից եմ»

Դեկտեմբեր 27,2018 19:30

Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց, որ ՀՀ խորհրդարանական ընտրություններից հետո սա Փաշինյանի առաջին այցն է, ուստի շնորհավորեց նրան՝ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի համար: Պուտինը հաջողություն մաղթեց Փաշինյանին եւ բոլոր ծրագրերի իրականացում:

Նա ասաց. «Մեր հարաբերությունները բնութագրելու կարիք չկա, դրանք իսկապես դաշնակցային հարաբերություններ են՝ բավական մեծ բովանդակությամբ: Բավական է ասել, որ մենք շարունակում ենք պահել առաջին տեղը՝ Հայաստանի հետ տնտեսական համագործակցության առումով», Պուտինն ընդգծեց, որ ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ գնալով աճում է, անցյալ տարի  այն աճել է գրեթե 30%-ով, այս տարվա 10 ամիսների կտրվածքով աճել է մոտ 18 տոկոսով, ավելի ճշգրիտ՝ 17,5 տոկոս ավելացել է այդ ցուցանիշին:

Վլադիմիր Պուտինն այս արդյունքներից գոհ էր. «Դինամիկան լավ է, պետք է այն պահպանել: Մենք պատրաստ ենք դա անել ու ոչ միայն այդ ոլորտում, նաեւ այլ ուղղություններով, այդ թվում՝ անվտանգության ոլորտում համագործակցության առումով, ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ շրջանակներում»:

Ի պատասխան՝ Փաշինյանը նախ կատակեց՝ ասելով, որ արդեն հաշիվը կորցրել է, թե սա թվով որերորդ հանդիպումն է. «Ինձ օդանավակայանում հուշեցին, որ ես Ռուսաստանի Դաշնություն ամենաշատ այցելող օտարերկրյա առաջնորդներից եմ։ Կարծում եմ, սա ընդգծում է մեր առանձնահատուկ ռազմավարական հարաբերությունների համատեքստը ու հույս ունեմ, որ հարաբերությունների այս դինամիկան կշարունակվի ու կզարգանա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Մի կատակ էլ ես անեմ: Ներող եղէք, քիչ մը դառն է 🙂
    Շամշադինըմ ասըմ ենք. «Շյաշը հըմանչըմ չի, շշյատէրն ա հըմանչըմ»:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31