Բաղրամյան 26-ում այսօր 300 երեխաներ Նոր տարվա տոնախմբության մասնակցեցին: Սիրիահայերի, ապրիլյան ռազմական գործողություններում զոհվածների, Արցախյան ազատամարտում անհետ կորածների երեխաներին ու ազատամարտիկների թոռնիկներին զվարճացրին աճպարարը, զանազան խաղերը, ձմեռ պապն էլ նվիրեց ժամացույց եւ քաղցրավենիք:
Երեխաները տոնախմբության էին եկել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հրավերով: Աննա Հակոբյանը, դիմելով փոքրիկներին, հույս հայտնեց, որ այս տարում նրանք եղել են խելոք եւ խելացի. «Այստեղ եք, որպեսզի ծանոթանանք եւ ընկերանանք, սիրեք իրար ու ուշադիր լինեք միմյանց հանդեպ»:
Տոնական ընդունելության շեշտը դրված էր այն հանգամանքի վրա, որ սայլակով տեղաշարժվող եւ առողջական այլ խնդիրներ ունեցող փոքրիկները եւս օրն անցկացնեն խաղերով, շփվեն հասակակիցների հետ:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
https://www.facebook.com/aravot.am/videos/385549918863858/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ