Թուրքիան վստահեցրել է Ռուսաստանին, որ իրենք ԱՄՆ-ին չեն թույլատրելու ուսումնասիրել այն S-400-ները, որոնք մատակարարվելու են Անկարային գալիք տարի:
Ըստ Թուրքիայի արտգործնախարարությանը մոտ կանգնած աղբյուրին՝ այդ մասին հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն՝ Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսեյ Երխովի հետ հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ Bloomberg-ը պնդում էր առաջ քաշել, թե իբր Անկարան ԱՄՆ-ին առաջարկել էր ուսումնասիրել այն S-400-ներն, որոնք ռուսական կողմը մատակարարելու է իրենց:
Ի դեպ Bloomberg-ի պնդումը հերքել էր նաև Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: