Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Արշակյանը՝ Հյուսիս-հարավում աշխատողների բողոքի մասին. «Կորսանն» իր ենթակապալառուներին չի փոխանցել գումարը»

Դեկտեմբեր 27,2018 16:45

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Հյուսիս-հարավ» ներդրումային ծրագրով աշխատող քաղաքացիների բարձրացրած խնդրին՝ նրանք առավոտից փակել են Երեւան–Թալին ճանապարհը:

Արշակյանն ասաց, կառավարությունը կապ չունի «Հյուսիս-հարավ» ներդրումային ծրագրով աշխատող քաղաքացիների խնդրի հետ: Նախարարի պաշտոնակատարի ներկայացմամբ՝ «Խնդիրը հետեւյալն է՝ մեր հիմնական կապալառուներից «Կորսան» ընկերությունը իր ենթակապալառուներին չի փոխանցել դրամական միջոցները եւ հիմա որոշ ընկերությունների աշխատակիցներ չեն ստացել իրենց աշխատավարձը եւ իրենց բողոքին պետք է ծանոթանանք»:

Արշակյանն ասաց, որ այս քաղաքացիներն իրենց պահանջը կառավարությանն են ուղղում, սակայն կառավարությունն իր պարտականությունները պատշաճ կատարել է, եւ վճարել է եղած աշխատանքների դիմաց. «Ըստ երեւույթին, այնտեղ կապալառուի եւ ենթակապալառուի միջեւ է խնդիրը: Կառավարությունը կապ չունի: Հիմա ուղեւորվում եմ Թալին՝ տեղում ծանոթանալու պահանջին»,-ասաց Արշակյանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31