Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն ընդունել է «ՀՀ 2019 թ. պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշում

Դեկտեմբեր 27,2018 15:50

Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշում: Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ որոշմամբ կատարվել է տնտեսական բովանդակությունից կախված ծախսերի դասակարգում ըստ երեք հիմնական խմբերի՝ սուբսիդիաներ, դրամաշնորհներ և գնումներ: «Կարևորելով պետական մասնակցության կառավարման արդյունավետության բարձրացման հարցը՝ առաջարկել ենք նաև որոշակի լուծումներ, որոնք մեր կարծիքով, բարձրացնելով հրապարակայնության աստիճանը պետական մասնակցության կառավարման, հնարավոր կդարձնեն ունենալ ավելի արդյունավետ համակարգ և ենթադրվում է, որ այն կդառնա հանրային հսկողության առարկա»,-նշել է Ատոմ Ջանջուղազյանը:

Ըստ այդմ, մասնավորապես  սահմանվել է, որ  սուբսիդիան՝ պետության անունից և/կամ պետության հանձնարարությամբ օրենքով սահմանված գնով անմիջական շահառուին/վերջնական սպառողին կազմակերպության կողմից որպես նվազագույն շահավետ գնից ցածր գնով ապրանքների արտադրության, արտահանման, ներմուծման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման արդյունքում կազմակերպությանը նվազագույն շահավետ գնի և սահմանված գնի դրական տարբերության կամ դրա մի մասի փոխհատուցումն է: Որոշմամբ սահմանվել է նաև, որ 2019 թ. ընթացքում պետության կարիքների համար իրականացվող գնումների պլանում փոփոխություններ և լրացումներ կատարելիս գնման ձևերը նախապես չեն համաձայնեցվում ՀՀ ֆինանսների նախարարության հետ:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31