Մի քանի խօսք Մշակոյթի եւ Սփիւռքի նախարարութիւնները փակելու մասին…
Հայ մշակոյթը մեր ազգային արժանապատւութեան մեծագոյն աղբիւրն է: Տեւական հերոս կարող է դառնալ այն Հայը միայն, ով գիտի մեր մշակոյթի արժեքը եւ նրա դերը համամարդկային քաղաքակրթութեան զարգացման գործում:
Դա ամենամեծ բանն է, որ մենք ունենք եւ միաժամանակ մեր բոլոր մեծ խնդիրների պատճառն է, որ չէնք ճանաչել ու մինչեւ հիմայ այդքան անտեսում ենք այն Հայրենիքում եւ Սփիւռքում:
Իսկ եթէ աւելի օրակարգային, ապա երբ օրուայ իշխանութիւնները պատմում էին իրենց ծրագիրը, նրանք չէն ասել, որ փակելու են 2 կարեւորագոյն նախարարութիւն:
Հիմայ Սփիւռքի մասին:
Սփիւռքի նախարարութիւնը Հայ ազգի 70% -ի նախարարութիւնն է:
Իսկ ի՞նչ է Սփիւռքը: Դա առաջին հերթին ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ մարմնաւորումն է, ապացոյցը, համար 1 պահանջատէրը: Սփիւռքի նախարարութիւնը դա Հայկական Հարցի նախարարութիւնն է (առնուազն այդպէս պիտի լինի):
Սփիւռքում են գտնւում այնպիսի հսկայ կենտրոններ, ինչպիսին է Մխիթարեան Միաբանութիւնն եւ այլն… Սփիւռքում են ամեն գնով պահպանել Հայկականութիւնը, Հայագիտութիւնը, երբ մենք զուրկ էինք պետականութիւնից, այդ թւում ԽՍՀՄ տարիներին (ի՞նչ 2րդ հանրապետութիւն): Սփիւռքն այն է, ինչ պահպանել է մեր մշակոյթը, մեր ՄԵՍՐՈՊԵԱՆ ուղղագրութիւնը, մեր պատմութիւնը (Չամչեան, Ալիշան եւ այլք): Այդ է պատճառը, որ Սփիւռքը աւելի քան մտահոգ է: Հայաստանի Հանրապետութիւնը պիտի այս բազմադարեայ ԲԵՌը Սփիւռքի ուսերից վերցնի եւ տանի իր ուսերին, բայց դա 27 տարի է չի անում:
Դաւիթ Աղաջանեան / Տիր կենտրոն