Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցում. երեւանցիների 70,6 տոկոսը կողմ է թանկ տոնածառին

Դեկտեմբեր 27,2018 14:10

«GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ընկերության Երեւանում անցկացված հարցման համաձայն, մայրաքաղաքի հանրապետության հրապարակում մոտ 150 հազար դոլար արժողությամբ նոր տոնածառ տեղադրելու քաղաքապետ Հայկ Մարությանի որոշումը արդարացված է համարում երեւանցիների 70,6 տոկոսը:

Ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ հարցումն անցկացվել է դեկտեմբերի 20-25-ի հատվածում, հարցվել է 602 մարդ:

Այս 70,6 տոկոսից 44,7 տոկոսը թանկարժեք տոնածառ տեղադրելու որոշումը որակում է միանշանակ արդարացված, 25,9 տոկոսը՝ ավելի շուտ արդարացված, 13,3 տոկոսը՝ ավելի շուտ արդարացված չէ, 12,5 տոկոսը՝ ընդհանրապես արդարացված չէ:

Նախատոնական Երեւանի ընդհանուր արտաքին տեսքը հավանել է հարցվածների 20,3 տոկոսը, չի հավանել 2,7 տոկոսը: Հարցումն ամբողջությամբ՝ կից: MPG_GIA_YerevanPolice2018

Երեք ամիս առաջ՝ այս տարվա սեպտեմբերին Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունում Հայկ Մարությանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը ձայների 81,06 տոկոսն էր ստացել, իսկ դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունում նույն անունով դաշինքը 11 տոկոսով քիչ ձայն էր ստացել՝ 70,42 տոկոս:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31