Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր նախարարներն են մասնավոր բուհերում օտար լեզվով ուսուցում իրականացնելու հրամաններ տվել

Դեկտեմբեր 27,2018 13:53
levon mkrtchyan

Aravot.am-ը ԿԳ նախարարությանը հարցում էր ուղարկել ու խնդրել պատասխանել հետեւյալ հարցերին` օտար լեզվով ուսուցում իրականացնելու իրավունք ունեցող (այդ թվում բժշկական) քանի՞ մասնավոր բուհ կա Հայաստանում, կրթության եւ գիտության ո՞ր նախարարների օրոք են տրվել այդ թույլտվությունները:

ԿԳ նախարարությունից ստացել ենք հետեւյալ պատասխանը. «Ի պատասխան 2018 թ. դեկտեմբերի 25-ին էլեկտրոնային փոստով ստացված Ձեր հարցմանը` կից ներկայացնում եմ բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերով, օտար լեզվով, օտարերկրյա քաղաքացիների ուսուցում իրականացնելու թույլտվություն ունեցող ոչ պետական ուսումնական հաստատությունների (այդ թվում` բժշկական) վերաբերյալ տեղեկատվություն.

1.«Երևանի «Գլաձոր» համալսարան» ուսումնաարտադրական կոոպերատիվ (ՀՀ ԿԳ նախարարի 04.11.2016թ. N 1129-Ա/2 հրաման` ոչ բժշկական մասնագիտությունների գծով, անգլերեն լեզվով, նախարար` Լեւոն Մկրտչյան),

2.«Երևանի «Հայբուսակ» համալսարան» ՍՊԸ (ՀՀ ԿԳ նախարարի 23.12.2016թ. N 1330-Ա/2 հրաման` բժշկական մասնագիտությունների գծով, անգլերեն լեզվով, նախարար` Լևոն Մկրտչյան),

3.«Ավանդական բժշկության համալսարան» արտադրական կոոպերատիվ

(ՀՀ ԿԳ նախարարի 28.12.2016թ. N 1378-Ա/2 հրաման` բժշկական մասնագիտությունների գծով, անգլերեն լեզվով, նախարար` Լևոն Մկրտչյան),

4.«Հյուսիսային համալսարան» ՍՊԸ (ՀՀ ԿԳ նախարարի 03.03.2017թ. N 224-Ա/2 հրաման` ոչ բժշկական մասնագիտությունների գծով, անգլերեն լեզվով, նախարար` Լևոն Մկրտչյան),

5.«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարան» ՍՊԸ (ՀՀ ԿԳ նախարարի 25.05.2017թ. N 606-Ա/2 հրաման` նաև բժշկական մասնագիտությունների գծով, անգլերեն և ռուսերեն լեզուներով, նախարար` Լևոն Մկրտչյան), (ՀՀ ԿԳ նախարարի 13.10.2017թ. N 1163-Ա/2 հրաման` ոչ բժշկական մասնագիտությունների գծով, վրացերեն լեզվով, նախարար` Լևոն Մկրտչյան),

6.«Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊԸ

(ՀՀ ԿԳ նախարարի 09.02.2018թ. N 115-Ա/2 հրաման` բժշկական մասնագիտությունների գծով, անգլերեն լեզվով, նախարար` Լևոն Մկրտչյան),

7.«Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարան» ՍՊԸ

(«ԿԳ նախարարի 17.12.2018թ. N 1678-Ա/2 հրաման` բժշկական մասնագիտությունների գծով, անգլերեն լեզվով, նախարար` Արայիկ Հարությունյան):

Հիշեցնենք, որ անցյալ տարի մասնավոր բուհերից որոշները հայտնվել էին ԱԱԾ ուշադրության կենտրոնում` կեղծ հիմքերով ձեւակերպված պետական նմուշի դիպլոմներ ՀՀ եւ այլ երկրների քաղաքացիների տրամադրելու համար:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31