Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի հատուկ ծառայությունն իր շարքերում «խորը դավադրական լրտեսական ցանց» է բացահայտել

Դեկտեմբեր 27,2018 12:56

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունն իր շարքերում «խորը դավադրական լրտեսական ցանց» է բացահայտել: Այս մասին գրում haqqin.az-ը՝ չհստակեցնելով՝ որ երկրի համար է աշխատել այդ ցանցը:

Մասնավորապես, հաղորդագրության մեջ նշվում է, որ դեռ երեք տարի առաջ Պետական անվտանգության ծառայությունը օպերատիվ տեղեկատվություն էր ստացել, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների համակարգում օտարերկրյա պետության լրտեսական ցանց կա: 3 տարվա աշխատանքների արդյունքում հաջողվել է բացահայտել ցանցը:

Այս պահին Պետանվտանգության ծառայությունը շարունակում է ինտենսիվ միջոցառումները օտարերկրյա հատուկ ծառայությունների գործունեությունը քննելու և հետագայում կանխարգելելու համար, ասվում է հաղորդագրության մեջ:

Դրանում նաև նշվում է, որ քրեական գործերից մեկում հանգամանորեն բացահայտվել և ընդհուպ մինչև առաջին աղբյուր վնասազերծվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների հետախուզական ցանց, որը մի քանի տարի մի քանի փուլերից բաղկացած լրտեսական գործունեություն է իրականացրել Ադրբեջանում: Այդ ցանցի գործակալները Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցներին ներգրավելու համար գաղտնի հանդիպումներ են ունեցել հարևան երկրների տարածքում և կապի խողովակներ են ստեղծել: Գործով պատասխանատվության են ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31