Լրահոս
Օրվա լրահոսը

Դոն Պիպո. Հիմա Մանվել Գրիգորյանը աղոթք է անելու, որ նստած լինի. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 27,2018 12:49

Դատարանի որոշմամբ փոխվեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը։ Վերջինս ազատ արձակվեց գրավի դիմաց։ Այդ առիթով Էջմիածնի բնակիչները իրենց բողոքի ձայնը բարձրացրին։ Ցույցերի օրերին սկսեց շրջանառվել Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի անունը։ Շատերի պնդմամբ հենց նա էր կանգնած այդ ամենի հետեւում եւ ուղղորդում էր բողոքի ակցիաները։ «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի մասին զրուցել է գործարար Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի հետ։

– Ինչպես տեղյակ եք, Մանվել Գրիգորյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։ Սպասելի՞ էր, որ խափանման միջոցը կփոխվի։

– Ես ոչ մեկի կալանքը չեմ ուզում աշխարհում։ Ես ինքս տեսել եմ, թե ինչ բան է կալանքը, եւ ես նման բան որեւէ մեկին չեմ ցանկանում։ Ինչ որ վերաբերում է Մանվել Գրիգորյանին, հակառակը,, ես ուրախ եմ, որ ինքը հիմա շփվելու է իրականության հետ։ Ես չեմ ուզում, որ նույնիսկ մեկ օր ինքը բանտում լինի, որովհետեւ բանտում լինելով, իրականությունը չտեսնելով, ինֆորմացիա չունենալով՝ նա չի հասկանա՝ ինչ իրավիճակ է փոխվել, ու ինքը իրականում ինչեր է արել։ Հիմա ինքը աղոթք ա անելու, որ նստած լինի, որովհետեւ ինքը՝ որպես տղամարդ, իրականության հետ ծանոթանալով, տեսնելով, որ տարիներ շարունակ ամենամեծ լծակները իր ձեռքում ունենալով, մարդկանց բացի վատությունից լավություն չի արել, կհասկանա ամեն ինչ։ Հիմա եթե ինքը խորը մտածի, խորը հասկանա՝ ինչ է արել, կտեսնի, որ ինքը երկու ճանապարհ ունի, մի ճանապարհը այն է, որ իր ատրճանակով պիտի առանձնանա մի սենյակում, իսկ եթե իր տղամարդկությունը չի հերիքում, որ դա անի, կարող է գնալ, դառնալ ճգնավոր, որ ժողովուրդը ների իրեն։

– Խափանման միջոցի փոխվելը ժողովրդի դժգոհության ալիքը բարձրացրեց։ Էջմիածնում մի քանի օր է՝ ցույցեր էին։ Ձեր անունը այս մասով շատ է շրջանառվում։ Ասում են՝ դուք եք ուղղորդել։ Ի՞նչ կասեք։

– Իմ անունը բոլոր տեղերում շրջանառվում է։ Լեննականում որ ֆայտոն շուռ գա, կասեն, թե ես եմ մեղավոր։ 25 տարի է՝ ես Հայաստանում չեմ ապրում։ Արդեն հոգնել եմ այդ մեղադրանքներից։ Իսկ ինչ որ անում է ժողովուրդը, դա իր ապրած տարիների արդյունքն է։ Մանվել Գրիգորյանը դա իր աչքով է տեսնում։ Չկա ավելի մեծ պատիժ, քան այն, որ ինքը համարվում է ազգի հերոս եւ տեսնում է, որ մի ամբողջ ժողովուրդ իր դեմ է դուրս եկել, որ ինքը չկարողանա մտնի իր տուն։ Դրանից ահավոր այլ բան չի կարող լինել տղամարդու համար։ Կարո՞ղ ա Արթուր Ասատրյանն է իրեն խնդրել, որ 25 տարի շարունակ մարդկանց նեղացնի, մարդկանց տները խլի կամ մարդկանց տուշոնկեքը տանի իրենց տուն։ Ամեն ինչի մեջ ինձ են մեղադրում։ Ես դրսում եմ ապրել, չեմ էլ հետաքրքրվել՝ Մանվելը ինչով ա զբաղվում։ Ինքը ստանում է իր ապրած տարիների արդյունքը։ Ինչ ձեւով ապրել ես, ուշ թե շուտ, դա դուրս է գալու քո դեմ։ Թող սա բոլորի համար խրատ լինի, որ ամեն քայլ անելուց առաջ մտածեն, թե ինչ են անում։ Ուղղակի մի բան ասեմ. ինչ իմ անունի հետ պտտվում է, դա լավ կարդացվում է։

Զրուցեց Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31