«Ռոսսելխոզնադզորը» դեկտեմբերի 30-ից սահմանափակում է ապրանքի ներմուծումը մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի ձեռնարկություններից՝ կապված անասնապահական-սանիտարական պահանջների խախտման հետ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով գերատեսչության հաղորդագրությունը:
«Ռոսսելխոզնադզորին» ենթակա լաբորատորիաների կողմից բացահայտվել են Եվրասիական տնտեսական միության և Ռուսաստանի անասնապահական-սանիտարական պահանջների խախտումեր կենդանական ծագման արտադրանքում, որոնք Ռուսաստան են ներմուծվել Ղազախստանի, Հայաստանի, Իտալիայի, Բելգիայի և Նիդերլանդների ձեռնարկություններից: Խախտումների կրկնակի դեպքերի հայտնաբերման պատճառով Ռոսսելխոզնադզորը 2018թ. դեկտեմբերի 30-ից ժամանակավորապես սահմանափակում է անասնապահական արտադրանքի մատակարարումները Ռուսաստան (մի շարք ձեռնարկություններից-խմբ.)»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հայաստանի մասով նշվում է, որ խոսքը «Ֆիշարտ» ընկերության մասին է:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ