Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Մեսչյան. Կարելի է բնակարան կառուցելու հնարավորություն ընձեռել՝ պայմանով, որ փոխարենը պետք է լուծեն շենքի վերելակի խնդիրը. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 27,2018 12:25

Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պաշտոնավարման առաջին օրերին խոսել էր Երեւանում վերելակների նորացման իր պատկերացումների մասին՝ խնդրի լուծումը փոխկապակցելով ձեղնահարկերի հետ։

Նա նկատել էր, որ պետք է մշակել այնպիսի բիզնես պլան, որ այն դեպքերում, երբ շենքերի վերեւի հարկերի բնակիչները ցանկություն չունենան ձեղնահարկ կառուցել, որպեսզի այժմ բուսած «մանսարդները» միասնականացվեն, իսկ քաղաքն ազատվի թունավոր ազբոշիֆերից, ապա կարելի է այդ տարածքներում բնակարան կառուցելու հնարավորություն ընձեռել ուրիշներին՝ պայմանով, որ փոխարենը պետք է լուծեն շենքի վերելակի խնդիրը։

Վերելակների խնդրին վերջերս անդրադարձել էր նաեւ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը եւ նշել, որ աշխատանքներ են տարվում վերելակների փոխարինման ծրագրի ուղղությամբ, որի արդյունքում հին վերելակ քաղաքում չի մնալու։ «Ծրագիրն իրականացվելու է մունիցիպալ պարտատոմսերի թողարկմամբ։ Սա աննախադեպ պրոյեկտ է լինելու ոչ միայն մեր երկրի համար, այլեւ տարածաշրջանում որեւէ քաղաքապետարան նման ծրագիր չի իրականացրել»,- վստահեցրել էր նա։

Հայկ Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե իր եւ Արթուր Մեսչյանի բարձրաձայնած ծրագրերը միմյանց հետ կապ ունե՞ն։

«Դրանք որեւէ կերպ չեն կապվում, բայց նաեւ իրար չեն խանգարում եւ հակասում։ Մենք ունենք ամբողջ քաղաքում վերելակների տոտալ եւ զարկային փոխարինման պրոյեկտ, այսինքն՝ Երեւանում միանգամից պետք է փոխվեն բոլոր վերելակները, որովհետեւ այնպիսի մեծ ծավալ է այսօր ոչ բավարար վիճակում, որ մասնակի, տեղային լուծումները ոչինչ չեն տալու։ Ուղղակի մեր գումարները փոշիացնելու են։ Հիմա էստեղ կփոխենք, յոթ տարի հետո կփոխենք էնտեղ, քսան տարի անց՝ էնտեղ, սա նորից կհնանա։ Մեզ պետք է համակարգված միասնական մոտեցում։ Դրա համար պլանավորում ենք, որ այդ վերելակների ֆոնդը նորացնենք միաժամանակ՝ նոր միջոցներով։ Եվ այդ միջոցների այլընտրանքները բազմազան են՝ միջազգային վարկ, կառավարության հետ համատեղ որեւէ ռեսուրսի ձեւավորում, քանի որ վերելակները Երեւանի ֆոնդին չեն պատկանում, այլ բնակչության սեփականությունն են, եւ մեր ներդրումը այդտեղ կարող է նաեւ համակցվել կառավարության հետ որեւէ միջոցառմամբ՝ ֆինանսական կամ ոչ ֆինանսական։ Այդ ռեսուրսներից մեկը պարտատոմսերի թողարկումն է, մյուսը վարկային ռեսուրսներն են, երրորդը դրամաշնորհն է։ Մենք այդ բոլոր ռեսուրսները այսօր քննարկում ենք, որ հասկանանք՝ դրանցից որն է ավելի էֆեկտիվ»,- պատասխանեց Երեւանի քաղաքապետի տեղակալը։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31