Այս տարվա «Երջանկության համաշխարհային զեկույցի» համաձայն՝ Հայաստանը 156 երկրների շարքում 129-րդ հորիզոնականն է զբաղեցրել։ Ցուցանիշն, իհարկե, գոհացուցիչ չէ. նախորդ տարի 155 երկրների շարքում Հայաստանն, ըստ բնակչության երջանկության չափանիշի, հայտնվել էր 121-րդ տեղում։ Հայաստանի ցուցանիշները գոհացուցիչ չեն նաեւ հարեւան երկրների հետ համեմատած. ՀՀ-ն 1 քայլով զիջում է հարեւան Վրաստանին, որը 128-րդ տեղում է. Ադրբեջանը՝ 87-րդ, Թուրքիան՝ 74–րդ հորիզոնականներն են զբաղեցրել։
ՄԱԿ-ի պատվերով ամեն տարի անցկացվող այս հետազոտության արդյունքները հետաքրքիր են։ Ի վերջո, այսպես կարելի է ընդհանուր պատկերացում կազմել տվյալ երկրի, ժողովրդի վիճակի մասին։ Ու սխալված չենք լինի, եթե ասենք, որ զեկույցը գոնե Հայաստանի մասով ընդհանուր առմամբ, արտացոլում է իրական պատկերը։ Արտացոլում է, որովհետեւ պարզ է՝ այս տարի հրապարակված զեկույցի համար համապատասխան ուսումնասիրությունները մասնագետներն անցկացրել էին դեռ նախորդ տարի, այսինքն՝ դեռ մինչեւ թավշյա հեղափոխությունը։ Իսկ ՀՀԿ իշխանության տարիներին, երբ քաղաքացին օտարված էր իր պետությունից, երբ ամեն քայլափոխի ոտնահարվում էին մարդկանց իրավունքները, ճնշվում ազատությունը, երբ թեւածում էր ապօրինությունն ու անարդարությունը, ծաղկում կոռուպցիան, բնական է՝ իրեն չէր կարող երջանիկ համարել։ Այլապես հազիվ թե երջանիկ ժողովուրդն ընտրությունների ժամանակ իրեն թույլ տար քվեն՝ առաջիկա հինգ տարիները, վաճառել 10 հազար դրամով. տխուր պատկեր, որին ականատես ենք եղել նախկինում ու ականատես ենք եղել մշտապես։ Այնպես որ, այդ պատճառով Հայաստանը 156 երկրների շարքում 129-րդ հորիզոնականն է զբաղեցրել։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում