Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. «Ըստ մեր օրակարգի՝ մենք կներկայացնենք մեր հայեցակարգը իշխանությունների առջև՝ ակնկալելով, որ դրանց վերաբերյալ կստանանք հստակ արձագանքներ». «Ժամանակ»

Դեկտեմբեր 27,2018 11:15

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը վտանգներ չի տեսնում, ավելին՝ տեսնում է քաղաքացիական հասարակության գործունեության ավելի լայն դաշտ և նաև գործունեության դաշտի ընդլայնում, հնարավորություններ երկրում իրականացվելիք փոփոխություններում, ժողովրդավարական գործընթացներում ավելի մեծ դեր ունենալու հարցում։

«Ես չեմ տեսել և չեմ տեսնում որևէ ազդակ սահմանափակելու քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը որոշումների կայացման մեջ։ Իհարկե, նոր իշխանությունն ունի բազմաթիվ խնդիրներ՝ թե՛ իր կազմի ձևավորման և թե՛ գործունեության ծրագրի կազմման և թե՛ ընդհանրապես իր գործունեության իրականացման առումով, և մենք ոչ թե պասիվ դիտողի դերում ենք լինելու, այլ ակտիվ՝ թե՛ առաջարկությունների, թե՛ գնահատականների և թե՛ մասնակցության առումով։ Եվ ըստ մեր օրակարգի, որը կներկայացվի շատ շուտ, մենք կներկայացնենք նաև մեր հայեցակարգը իշխանությունների առջև՝ ակնկալելով, որ դրանց վերաբերյալ կստանանք հստակ արձագանքներ։ Այնպես որ, քաղաքացիական հասարակության մահվան կամ դերի վերացման մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը, այլ գտնվում ենք բարիկադային վիճակից բոլորովին այլ վիճակում, համագործակցային վիճակ, որը բնորոշ է ժողովրդավարական պետություններին, բայց դա չի նշանակում, որ մարդու իրավունքների խախտումների, ժողովրդավարական սկզբունքներից նահանջի կամ ոչ պատշաճ գործելակերպի դեպքում քաղհասարակությունը չի տալու իր գնահատականները, տվել է, տալիս է և տալու է»,- ասաց Արթուր Սաքունցը։

Նա նշեց, որ նախորդ իշխանությունների ռեժիմի պարագայում իրենք բազմիցս փորձ են արել համագործակցային դաշտում գործելու, բայց, ցավոք սրտի, միշտ լուսանցք են մղված եղել, թեև նախորդ իշխանությունները փորձում էին ստեղծել այնպիսի մի պատկերացում, թե իբր մասնակցային գործընթացներ կան, բայց դրանք իմիտացիոն բնույթ ունեին և ոչ բովանդակային։

«Հիշեցնեմ, որ մենք նույն արդարադատության նախարարության հետ կապված բավականին լուրջ քննադատություններ ներկայացրինք, մասնավորապես դիտորդական խմբի անդամներին կալանավորված անձանց հետ հանդիպելու խոչընդոտի հետ կապված, որոնց նկատմամբ քննիչի կողմից կար որոշում տեսակցությունների արգելման մասին, կամ ԼԳԲՏ ֆորումի չանցկացման հետ կապված քննադատություն մենք ներկայացրել ենք։ Ուզում եմ ասել, որ քաղհասարակության ինստիտուտների վրա չի կարող ազդել առանձին ներկայացուցիչների ներգրավվածությունը՝ թե՛ ԱԺ-ում, թե՛ կառավարությունում, թե՛ համագործակցության և թե՛ քննադատության տեսանկյունից։

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    հաճեցէք մի հատ նայիլ թէ այս մարդը իր այդ շողշողուն անունով ողորմալի խմբաւորման հաշւոյն «Open Society Foundation/ Armenia»էն (Ճորճ Սորոսի կազմակերպութեան Հայաստանի յատուկ մասնաճիւղը) ինչ գումարներ ստացած է, գոնէ միայն անցեալ երկու տարիները

    չափազանց հեշտ է, նոյնիսկ ձեւոմ մը՝ հաճելի… կ’երթաք կազմակերպութեան այդ մասնաճիւղին կայքէջին վրայ, «Մեր Մասին»ի տակ կը սեղմէք՝ «Դրամաշնորհներ», et voilà, բարի ընթրեցում… անգլերէն տարբերակն ալ կայ…

    եւ ասիկա դեռ խնդրին երեւելի, բացայայտ մասն է միայն…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31