Լրահոս
Օրվա լրահոսը

Կարելի է առանց մրցույթի գնել շատ ավելի թանկ տոնածառ, քրդի քոլոզի նման ու «գեղո զարդարել»: Ու՝ ոչի՜նչ. «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 27,2018 09:30

Անցնող տարվա ընթացքում ուշագրավ, քիչ թե շատ հետաքրքիր երեւույթներից մեկն էլ այն էր, թե ինչպես է փոխվում, եթե կարելի է այդպես ասել, հանրության վերաբերմունքը այս կամ այն դրսեւորմանը: Ավելի ճիշտ, նախկինում ինչպիսին էր լինում արձագանքը եւ ինչպիսին է այն այս «թավշահեղափոխական»՝ կեղծավորությամբ թաթախված ու շինծու «սիրո եւ համերաշխության» դիմակով հանդերձավորված իրականության մեջ:

Սկսենք հասարակ բաներից: Եթե նախկինում հանկարծ հայտնի դառնար, որ մայրաքաղաքի կենտրոնական տոնածառի ձեռքբերման եւ տեղադրման համար, ըստ որում՝ բոլոր վարչական շրջանների տոնածառերի ծախսերն էլ հետը, ասենք, մի 100 միլիոն դրամ է հատկացվել, մի այնպիսի ոռնոց ու վայնասուն կբարձրացնեին «ակտիվ հասարակության» ներկայացուցիչները, ներկայիս որոշ նախարարացուներ ու պատգամավորներ, այնպիսի ծաղրուծանակային ծամածռություններ կաներ այժմյան ոչ բարով քաղաքագլուխը, ու ժողովրդավարասեր, վճարովի հիմունքներով Սորոս քեռու մոտ «քաղհասարակություն» աշխատողները, որ էլ ասելու չէ: Այնքան մաղձ կթափեին, որ իսկի չէիր կամենա այդ տոնածառին նայել:

Բայց դա առաջ՝ արյունարբու եւ բռնատիրական իշխանությունների օրոք:

Իսկ հիմա… կարելի է: Կարելի է առանց մրցույթի գնել շատ ավելի թանկ տոնածառ, քրդի քոլոզի նման ու «գեղո զարդարել»: Ու՝ ոչի՜նչ: Բոլորը գոհ են, ուրախ, երջանի՜կ:

Իսկ ով էլ գոհ չէ, նրանց կարելի է պախարակել, անվանարկել, անվանել թուրք, հայհոյել, եւ դեռ պիտի գոհ լինեք, որ չեն կախում, գնդակահարում կամ տանում համակենտրոնացման ճամբարներ, սպանում: Շուտով դրան էլ կհասնի, պետք չէ շտապել:

Եթե հանկարծ նախկինում որեւէ պաշտոնյա ասեր, թե երկրի պետական պարտքը մի կես միլիարդ դոլարով ավելանալու է, Նիկոլ Փաշինյան-ընդդիմադիր պատգամավորը նրան այնպես «կնախշեր», որ «կարգին քաղաքապետի» այս ոչ մրցութային գնմամբ տնկված տոնածառի «զարդարանքը» դրա մոտ կխամրեր: Իսկ հիմա… կարելի է: Բա ո՜նց, պետական պարտքը պիտի ավելանա: Ու, առհասարակ, դա ոչ մեկին չի էլ հետաքրքրում:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31