Երեկ նախկին «Միկա» դահլիճում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի գավաթի խաղարկությունն անվանեց քաշային կարգերի հաղթողներին:
Ոսկե մեդալ նվաճեցին. 55 կգ՝ Ռուդիկ Մկրտչյան, 60 կգ՝ Գեւորգ Ղարիբյան, 63 կգ՝ Սլավիկ Գալստյան, 67 կգ՝ Կարեն Ասլանյան, 72 կգ՝ Կարեն Կալաչյան, 77 կգ՝ Կարապետ Չալյան, 82 կգ՝ Սարգիս Քոչարյան, 87 կգ՝ Գեղամ Թորգոմյան, 97 կգ՝ Արթուր Շահինյան, 130 կգ՝ Դավիթ Օվասափյան:
Առաջնությանը չմասնակցեցին Արթուր Ալեքսանյանը, որը դեռ ԱՄՆ-ում է, Մաքսիմ Մանուկյանը, որը վնասվածք ունի եւ Արսեն Ջուլֆալակյանը, որը անցել է կշռման արարողությունը, սակայն բարձր ջերմություն ունենալու պատճառով բժշկի տեղեկանքով ազատվել է մասնակցությունից:
Գավաթի Խաղարկության արդյունքներով ազգային հավաքականի մարզիչները ձեւավորելու են ընտրանու ընդլայնված կազմը, որը հունվար ամսից նախապատրաստվելու է նախաօլիմպիական տարվա մեկնարկներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ