Նախկին «Միկա» մարզադահլիճում այսօր ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի 2018 թվականի առաջնությունը, որին մասնակցեց ավելի քան 80 ըմբիշ: Ըստ քաշային կարգերի չեմպիոնի կոչումը նվաճեցին. 57 կգ՝ Վաղինակ Մաթեւոսյան, 61 կգ՝ Արսեն Հարությունյան, 65 կգ՝ Վազգեն Թեւանյան, 70 կգ՝ Դավիթ Սաֆարյան, 74 կգ՝ Վարուժան Կաջոյան, 79 կգ՝ Գրիգոր Գրիգորյան, 86 կգ՝ Հովհաննես Մխիթարյան, 92 կգ՝ Սարգիս Հովսեփյան, 97 կգ՝ Արման Մկրտչյան, 125 կգ՝ Անդրանիկ Գալստյան:
Առաջնությանը մասնակցեցին մեր բոլոր առաջատար ըմբիշները, բացի Վալոդյա Ֆրանգուլյանից, որը վիրահատությունից հետո դեռեւս չի ապաքինվել եւ Գեորգի Կետոեւից ու Լեւան Բերիանիձեից, որոնց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը չէր հրավիրել 97 եւ 125 կգ քաշային կարգերում արժանի մրցակցություն չլինելու պատճառով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ