Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումներից մեկն արդեն մեկնել է հայ-ադրբեջանական շփման գծի մարտական որոշ դիրքեր: Այս մասին ասվում է ադրբեջանական «Խազար» հեռուստաընկերության ռեպորտաժներից մեկում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահը հանձնարարել է Պետական սահմանապահ ծառայությանը պահպանության վերցնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Ղազախ-Աղստաֆա հատվածը՝ փոխարինելով բանակի ստորաբաժանումներին
Նշենք, որ խոսքը դեռևս Ղազախ-Աղստաֆա սահմանի ընդամենը մի հատվածի մասին է:
Հիմնավոր ենթադրություն ունենք, որ առաջնագիծ է բերվել «Շամքորի» սահմանապահ ջոկատի ենթակայության տակ գտնվող ուղեկալներից մեկի անձնակազմը: Մեծ հավանականությամբ նրանք տեղակայված են Բաղանիս-Ոսկեպար հատվածի մարտական դիրքերում:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ Razm.info-ի կայքում: