Լրահոս
Օրվա լրահոսը

Կաշառք ստանալու մեղադրանքով հարուցված քրեական գործի շրջանակում նախկին փոխվարչապետը դեռ չի առերեսվել տուժողի հետ

Դեկտեմբեր 26,2018 21:00

Նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպան՝ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը զարմացել է լրատվամիջոցների տեղեկություններից, թե իր պաշտպանյալը մեղադրվում է մեկ միլիոն դոլար կաշառք վերցնելու մեջ:

«Ես չգիտեմ՝ լրատվամիջոցները մեկ միլիոն դոլար չափը որտեղից են վերցրել, բայց այո, Արմեն Գեւորգյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ: Կոնկրետ ինչ չափի մասին է խոսքը գնում, չեմ կարող ասել, որովհետեւ դա վերաբերում է գործի փաստական հանգամանքներին, որը այս պահին չեմ կարող հայտնել»,- Aravot.am-ին ասաց փաստաբանը:

Թե ըստ մեղադրանքի ումից է կաշառք վերցրել եւ ինչի համար, փաստաբանն ասաց՝ կրկին չի կարող ասել նախաքննական գաղտնիք լինելու պատճառով: Նա միայն ասաց, որ թե կաշառք ստանալու, թե սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու եւ թե փողեր լվանալու մեղադրանքներն իր պաշտպանյալը չի ընդունում, իսկ առաջադրված մեղադրանքների վերաբերյալ հետագայում նա իր դիրքորոշումը կհայտնի:

Փաստաբանը վստահեցրեց, որ կաշառքի մեղադրանքը ոչ մի օֆշորային ընկերության հետ կապ չունի, իսկ առաջադրվել է դեկտեմբերի 11-ին, բայց մինչ օրս որեւէ քննչական գործողություն Արմեն Գեւորգյանի մասնակցությամբ չի կատարվել:

Իսկ որպես մեղադրյալ՝ Արմեն Գեւորգյանը, ըստ փաստաբանի, ցուցմունք տվել է: Էրիկ Ալեքսանյանի խոսքով, վարույթ իրականացնող մարմինը կաշառք ստանալու գործով որեւէ փաստարկ չի բերել, ապացույցների բավարար համակցություն չի ապահովել: Իսկ ով է գործով տուժողը, փաստաբանը կրկին հրաժարվեց մանրամասնել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31