Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կլինի Շիրակի մարզպետ․ Կարեն Սարուխանյանի պարզաբանումը

Դեկտեմբեր 26,2018 19:35

Aravot.am-ը Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանից հետաքրքրվեց՝ որքանո՞վ են իրական այն լուրերը, թե ինքը պատրաստվում է գնալ Ազգային ժողով՝ օրենսդիր աշխատանքի։ Մենք նաև նշեցինք, որ որպես մարզպետացուներ՝ տարբեր անձանց անուններ են շրջանառվում, այդ թվում նաև փոխմարզպետների։

Կարեն Սարուխանյանն ասաց․ «Ասեմ, որ լուրջ չեմ համարում անունների շրջանառությունը, որովհետև գործող մարզպետ կա և անկախ ամեն ինչից, իմ ցանկություններից, իմ ցանկությունն էլ միանշանակ բխելու է շիրակցու շահից, ես որտեղ էլ լինեմ, ցանկացած դեպքում բարձրաձայնելու եմ մեր շիրակցու հարցերը և աշխատելու եմ Շիրակ աշխարհի համար։ Մնացած մասով դեռ հստակ որոշում չունենք, քաղաքական որոշում կլինի, և ես որտեղ ավելի օգտակար լինեմ մեր բնակչության և մեր քաղաքական թիմի համար, ես կլինեմ այնտեղ»։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ դուք ձեզ որտե՞ղ եք տեսնում՝ մարզպետի պաշտոնո՞ւմ, թե՞ Ազգային ժողովում, Կարեն Սարուխանյանը պատասխանեց․ «Ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը՝ անկախ նրանից, թե որտեղ եմ լինելու»։

Կարեն Սարուխանյանը ԱԺ ընտրությունների ժամանակ իր ստացած 6000-ից ավել ձայնը հսկայական մեծ թիվ է համարում։ Ըստ նրա, այն պարտավորեցնող է։

«Մենակ քվե ստանալով չէ, դա կարելի է ասել ավելի հեշտ պրոցես է, քան այն, թե դու ի՞նչ ես պատրաստ տալու կամ ի՞նչ ես պատրաստ անելու այն մարդկանց հանդեպ, որոնք որ վստահության քվե են տվել։ Դա պարտավորեցնող է»,- ասաց Կարեն Սարուխանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31