Լրահոս
Օրվա լրահոսը

Սարքավորումները ԱՄՆ-ի դեսպանության աջակցությամբ նվիրաբերվել են ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրոյին

Դեկտեմբեր 26,2018 19:25

2016թ. հունիսին Փորձաքննությունների ազգային բյուրոյի սարք-սարքավորումների ցանկը ԱՄՆ-ի դեսպանության աջակցությամբ «Թմրամիջոցների դեմ պայքարի իրավապահ համագործակցության» (INL) ծրագրի շրջանակներում համալրվել է «Cellebrite UFED Touch Ultimate» փորձագիտական հետազոտական համակարգով, որը բջջային հեռախոսների սպասարկման և բջջային հեռախոսներից տեղեկատվության արտածման նորագույն տեխնոլոգիաների լավագույն համադրությունն է:

«Cellebrite UFED Touch Ultimate» փորձագիտական հետազոտական համակարգը Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետներին հնարավորություն է ընձեռում արտածել, վերծանել և վերլուծել բջջային հեռախոսների, պլանշետային համակարգիչների և GPS սարքավորումների լայն տեսականիների հիշողություններում պարունակվող ամբողջ տեղեկատվությունը:

Հետազոտվող տեղեկատվությունն իր մեջ ներառում է սարքավորման հիշողությունում առկա, ինչպես նաև նախկինում ջնջված տեղեկատվություններն, այդ թվում կարճ հաղորդագրություններ, վերջին զանգեր, կոնտակտային տվյալներ, լուսանկարներ, ձայնագրություններ, տեսագրություններ, էլ.փոստ, Chat-հաղորդագրություններ, ինտերնետի օգտագործման պատմություն, մուտքանուններ, գաղտնաբառեր, GPS կոորդինատներ և այլն:

Սարքավորումը համալրված է անհրաժեշտ բոլոր մալուխներով, փոխակերպիչներով, աքսեսուարներով և ծրագրային ապահովումներով: Սարքավորման լրակազմի մեջ ներառված է «UFED Link Analysis» ծրագրային ապահովումը, որը հատուկ ստեղծված է իրավապահ ոլորտի աշխատակիցների համար և նախատեսված է մի քանի հետազոտելի բջջային հեռախոսների միջև հնարավոր կապերի հայտնաբերման համար: Սարքավորման լրակազմի մեջ ներառված է նաև «UFED ChineX» գործիքակազմը, որը նախատեսված է անհայտ արտադրողների կողմից թողարկված բջջային հեռախոսների փորձագիտական հետազոտություն իրականացնելու համար:

Կարևոր է նշել, որ 2016թ. հունիսի 24-ից հուլիսի 07-ը «Թմրամիջոցների դեմ պայքարի իրավապահ համագործակցության» (INL) ծրագրի աջակցությամբ Փորձաքննությունների ազգային բյուրոյի համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնի երկու փորձագետներ մասնակցել են «Cellebrite Mobile Synchronization» ընկերության վերապատրաստման կենտրոնի կողից անցկացվող «Cellebrite Certified Logical Operator» և «Cellebrite Certified Physical Analyst» վերապատրաստման դասընթացներին:

Նշված դասընթացները հատուկ նախատեսված են բջջային հեռախոսների հետազոտման աշխատանքներում ներգրավված փորձագետների համար, որը նվիրված էր «Cellebrite» ընկերության սարքավորումների և ծրագրային ապահովումների միջոցով իրականացվող բջջային հեռախոսների հետազոտման աշխատանքներին: Դասընթացներն անց են կացվել առցանց եղանակով՝ վերապատրաստման ինտերակտիվ համակարգի միջոցով, որը թույլ է տվել ոչ միայն ունկնդրել, այլ նաև դիտել դասընթացին վերաբերվող նյութերը, վիրտուալ կերպով ինքնուրույն իրականացնել սարքավորման և ծրագրային ապահովումների հետ աշխատանքներին վերաբերվող գործողությունները: Դասընթացների շրջանակներում գործնական պարապմունքների անցկացնելու համար ԱՄՆ-ից փոստային ծառայության միջոցով ստացվել են հատուկ նախապատրաստված փորձնական բջջային հեռախոսներ։

Վերապատրաստման դասընթացների ավարտին մասնակիցներն անցել են որակավորման թեստեր, հանձնել են գործնական քննություններ և ստացել «Cellebrite UFED Ultimate Touch» փորձագիտական հետազոտական համակարգով աշխատելու հմտությունների ձեռք բերման վերաբերյալ համապատասխան վկայագրեր:

Ներկայումս Փորձաքննությունների ազգային բյուրոյում «Cellebrite UFED Ultimate Touch» փորձագիտական հետազոտական համակարգով իրականացվում են հետազոտական աշխատանքներ, ինչպես ՀՀ-ում քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների համապատասխան որոշումների հիման վրա դատական փորձաքննությունների կատարման ժամանակ, այնպես էլ պայմանագրային հիմունքներով կատարվող փորձագիտական հետազոտական աշխատանքների ժամանակ:

Կարևոր է նաև նշել, որ վերը նշված սարքի ձեռք բերումից և «Cellebrite UFED Ultimate Touch» փորձագիտական հետազոտական համակարգով աշխատելու վերաբերյալ համապատասխան վկայագիր ստանալուց հետո կազմակերպության համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժինը արդեն իսկ սկսվել է իրականցվում է գիտագործնական աշխատանքներ նոր փորձագիտական ուղղությունով՝ հիմք ընդունելով  համաշխարհային գիտության առաջադեմ նվաճումները։

Հայաստանի Հանրապետություն
Փորձաքննությունների ազգային բյուրո

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31