Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Քոչարյանը պնդում է՝ իր տնից 5-6 կտոր ոսկի գողացողը հաստատ կպատժվի

Դեկտեմբեր 26,2018 18:10

ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը պնդում է՝ իր բնակարանից օրեր առաջ կատարված գողությունը անպայման կբացահայտվի: Մեր հարցին, թե ինչ նորություն կա, փոխոստիկանապետը չցանկացավ հստակեցնել. «Էս պահին ոչինչ չասեմ, բայց կբացահայտվի: Դատավարական իմաստով կասկածյալներ չկան, ձերբակալված մարդիկ չկան, բայց օպերատիվ քննչական ակտիվ աշխատանքները շարունակվում են, ամեն վարկած ստուգվում է»:

Հովհաննես Քոչարյանից հետաքրքրվեցինք՝ չի՞ կարծում, որ «նոր Հայաստանում» բարձրաստիճան պաշտոնյաներն ավելի խոցելի են դարձել՝ հաշվի առնելով, որ հիմա ԱԱԾ կամ ՀՔԾ պետեր են գաղտնալսվում, ՀՀ փոխոստիկանապետի բնակարանից են գողություն կատարում, ի պատասխան Հովհաննես Քոչարյանն ասաց. «Հին եւ նոր Հայաստանը որեւէ կապ չունեն հանցավորության հետ, պաշտոնյաները՝ հատկապես իրավապահ համակարգի աշխատակիցները , միշտ էլ պոտենցիալ հանցագործների թիրախ են եղել, մանավանդ հիմա, երբ սոցիալական ծանր պայմաններում սովորական բաժնի պետը կարող է բնակարանի գողի համար հետաքրքրություն ներկայացնել: Նորություն չէ պաշտոնյայի բնակարան մտնելը, այն միշտ էլ եղել է ե՛ւ հին Հայաստանում, ե՛ւ նոր Հայաստանում էլ կլինի: Խնդիրն այն է, որ հաշվի առնելով նոր իրողությունները՝ պետք է մի քիչ պրոակտիվ աշխատել՝ կանխարգելելու այդ չարիքը: Ոստիկանությունն այս առումով դեռ բազմաթիվ բաներ կանի»:

Փոխոստիկանապետի տնից գողությունը կատարվել է օրը ցերեկով՝ բանալիների հարմարեցմամբ: Ըստ նրա՝ գողերը թաքստոց են փնտրել, կոտրել իր գույքը՝ մտածելով հնարավորինս շատ առատ ավարով դուրս գալ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31